Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Դավիթ Տոնոյան. «Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»

Դավիթ Տոնոյան. «Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»
14.11.2014 | 21:36

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողներին հարցին՝ ի՞նչ է մտածում Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցումից հետո ստեղծված նոր իրողության մասին: «Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի՞ գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը:
ՈՒղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, և իհարկե` բանակցային գործընթացի խափանմանը և հրադադարի ամրապնդմանն ուղղված ջանքերի չեղարկման վտանգը: Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները և առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Դիտվել է՝ 3898

Մեկնաբանություններ